ՆԱՏՕ-ին ՈՒկրաինայի չանդամակցելու վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը կարգավորման շուրջ բանակցությունների անկյունաքարն է՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս հարցը անկյունաքարային է և հատուկ քննարկման է արժանի՝ համեմատած մյուսների հետ։ Հենց սա է բանակցային գործընթացի էությունը, և ես կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք չենք ցանկանում այն անցկացնել բարձրախոսի ձևաչափով»,- ընդգծել է նա։               
 

Մերձդնեստրի պատվիրակությունը ժամանել է Ստեփանակերտ

Մերձդնեստրի պատվիրակությունը ժամանել է Ստեփանակերտ
19.02.2017 | 21:15

Փետրվարի 19-ին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հյուրընկալել է Սահմանադրության հանրաքվեի դիտորդական առաքելությամբ Արցախում գտնվող Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության պատվիրակության անդամներ՝ Մերձդնեստրի Գերագույն խորհրդի` օրենսդրության, իրավապահ մարմինների, քաղաքացիների իրավունքների ու ազատությունների հարցերով կոմիտեի փոխնախագահ Գրիգորի Դյաչենկոյին և հայ համայնքի ղեկավար Գեղամ Գևորգյանին:

Կարևորելով Արցախի և Մերձդնեստրի միջև ձևավորված բարի ավանդույթը փոխադարձաբար իրականացնելու դիտորդական առաքելություն երկու երկրների ընտրական գործընթացներում՝ Աշոտ Ղուլյանն ընդգծել է Արցախի համար կարևոր քաղաքական իրադարձությանը Մերձդնեստրի պաշտոնական ներկայացուցիչների մասնակցության կարևորությունը: Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր Գրիգորի Դյաչենկոն, երկրի ղեկավարության և ժողովրդի անունից ողջունելով ԱԺ նախագահին, նշել է, որ առաջին անգամ չէ Արցախում և ամեն անգամ հիանում է՝ տեսնելով, թե ինչպես են արցախցիները զարգացնում իրենց երկիրը: «Ձեզ մոտ հստակ երևում է, որ քաղաքական զարգացումը զուգորդվում է տնտեսական առաջընթացով, ինչը շատ կարևոր է և ուսանելի մեզ համար»,- նշել է Գրիգորի Դյաչենկոն:


Հյուրերի խնդրանքով Աշոտ Ղուլյանը ներկայացրել է Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի առանձին դրույթներ և պատրաստակամություն է հայտնել` փոխանցելու Արցախի փորձը հետխորհրդային տարածաշրջանի այլ պետություններին:

Դիտվել է՝ 1351

Մեկնաբանություններ